Այս իշխանության սիրելի գործարարներից մեկը՝ Խաչատուր Սուքիասյանը, մեր տեղեկություններով, փորձում է քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվել։ Ասում են` նա հաստատապես որոշել է որևէ կուսակցության թիկունքում կանգնել, հզորացնել և ստեղծել իշխանությանը իբր հակակշռող ուժ։
Լավ, ինչքան ենք խաղալու այս խաղը: Օրը մեկը գտնվում է, որ հայտարարի՝ այս նախարարին պաշտոնանկ են արել, այն նախարարը հրաժարական է տվել: Չգիտես ինչու՝ սադրանքի մեղքը գցում են համացանցի կամ լրատվամիջոցների վրա:
«Հայաստանի Ազգային գրադարան» ՊՈԱԿ-ում շարունակվող «բարեփոխումները» նոր թափ են հավաքել։ Կարևորագույն բաղադրիչներից մեկը, եթե ոչ առաջնայինը, եղել ու մնում է կադրային քաղաքականությունը, որն ամեն կերպ և ամեն գնով փորձում է ցանկալիին հասցնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանը։
Շնորհակալություն, հարգելի Արփինե Հովհաննիսյան, որ Դուք միամտաբար կարողացաք բացահայտել Անդրանիկ Քոչարյանի ով լինելը, և դրանով ևս մեկ անգամ հաստատվեց այն, ինչ գրել եմ Անդրանիկ Քոչարյանի մասին:
Պարզվեց, որ հայ-ռուսական օրակարգի միակ հարցը Վլադիմիր Պուտին-Բելա Քոչարյան հանդիպումն է։ Այս մասին է վկայում երկու երկրների ղեկավարների առանց օրակարգի հանդիպման մասին տեղեկատվությունը։
Հայաստանյան թավշյա հեղաշրջման առաջին «հմայքը» նրա արագությունն է: Արժանին պետք է մատուցել ոչ այնքան ամենքին ու ամենը, այդ թվում և պետությունը, «ասֆալտներին» փռող «պերսոնին», որքան նրան մոդերացնողներին:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...